Տաշքենդում արագ և կայծակնային շախմատի առաջնությանը կմասնակցեն Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանը
Օգոստոսի 2-7-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի 2024 թվականի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանից պատանիների խմբում մասնակցում է գրոսմայստեր Էմին Օհանյանը, իսկ աղջիկների խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 2-4-ը:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 6-7-ը: