Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։ Ըստ այդմ, նա ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Դարակերտ բնակավայրում գտնվող հողատարածքներում ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով` մայիս ամսից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ընդերքի մասին ՀՀ օրենքի պահանջը, արդյունահանել է պետական սեփականություն համարվող մոտ 4500 խմ օգտակար հանածո: Այնուհետև արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տարածք, որտեղ դրա ձեռք բերման աղբյուրը թաքցնելով, հանցավոր հետքերը վերացնելով՝ 4500 մ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով նախատեսված պետական տուրքերը և այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 092 000 դրամի վնաս: Նաև պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս՝ հանգեցնելով հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, 10 092 000 դրամը վերականգնվել է:
Կատարվում է նախաքննություն: