Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց …

