«Զանգեզուրի միջանցքի» բանալին ՀՀ-ն պետք է իր ձեռքում պահի. Թուրքիան իր ուզածով է ուզում լուծել խնդիրը. Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիան շահագրգռված չէ, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը հիմա տրամաբանական ավարտ ստանա, որ երկրները կարգավորեն հարաբերությունները, բացեն սահմանները և այլն։ Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում արևելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ նրա՝ Թուրքիայում կարծում են, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի շատ Երևանին է պետք, այդ պատճառով Հայաստանը պետք է գին վճարի դրա համար։ Հիմա այդ գինը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։

«Այդ գինը նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է լինելու։ Հայաստանը պետք է իր ձեռքում պահի «Զանգեզուրի միջանցքի» բանալին, քանի որ Թուրքիան ուզում է իր ուզածով լուծել այդ «միջանցքի» հարցը»,- նշում է ակադեմիկոսը։

Ռուբեն Սաֆրաստյանի հետ խոսել ենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից, Իրան-Իսրայել լարվածության սրացումից, Կասպից ծովում Իրանի նախաձեռնած զորավարժություններից, Կուրսկում Ուկրաինայի ռազմական օպերացիայից և այլ թեմաներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան