Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի. ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի։

2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշ­կա­­կան կենտ­րոն» ՓԲ ընկերությունից հաղոր­դում է ստաց­­­­վել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկե­րութ­յունից տեղա­փոխ­ված 20-ամյա հղի կինը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչա­կան վար­­­­չութ­յան Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վար­չա­­կան շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեա­կան վա­րույ­­թ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։

«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ առգ­րա­վվ­ել են տուժողի վերաբերյալ բժշկական փաս­­տաթղ­թե­րը, նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքն­նութ­­յուն­ներ, որոնց արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները. փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատ­ճառն է հանդիսացել բազ­մաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երի­կա­մա­յին անբավարարությունը, որն ա­ռաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միա­ձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդ­յուն­քում թարախասեպտիկ պրոցեսի գեներալի­զա­ցիա­յի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսի­կա­ցիայ­ի զարգացման հետևանքով:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթ հղիություն ունեցող կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է «Վանաձորի բժշկական կենտ­րոն» ՓԲ ըն­կե­րություն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից:

Իրականացված հետազոտության արդյունքում տրվել է «Աջակողմյան լյումբոիշալ­գի­ա» կլինիկական ախտորոշումը և, ինչպես քննությամբ և փորձաքննության արդյունքներով պարզվել է, տրված թերի կլի­նի­կական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բու­ժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել և վերջինս նույն օրը դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բա­ժան­մունք՝ ստա­ցիո­նար բուժման:

Նշված բաժանմունքի մանկա­բարձ-գի­նեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի հետ, վեր­ջի­նիս կողմից տրված «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտո­րոշ­մանը հա­մա­պա­տասխան, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնարի պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակի դինամիկայում գրանցվել է վա­­տա­ցում:

Նման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ, տարբերակիչ ախ­­­տո­րոշման, դրա հստակեցման նպատակով, բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից համատեղ ի­րակա­նաց­վել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:

Մաս­նա­­վո­րա­պես՝ կրկին տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, ըստ այդմ՝ չեն արձանագրվել հղիի զննման՝ թոքերի բախման, լսման, նյարդաբանական վիճակի որոշման փոր­ձե­րի իրականացված լինելու վե­րա­բերյալ տվյալները, չի ախտորոշվել հղիի մոտ հիմ­նական ախտաբանությունը և, հե­տևաբար, չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը հա­մապատասխան ծավալով անհրա­ժեշտ միջոցառումներ:

20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում ման­կաբարձ-գի­նեկոլոգի կողմից օգոստոսի 24-ին նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, ում կողմից ևս, ինչպես քննությամբ պարզվել է, իրա­կա­նացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, այն է՝ ախտո­րոշ­ման հաստատման կամ հերք­ման, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշման նպատակով չի ի­րա­կանացվել առնվազն թո­քե­րի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգ­չա­յին շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օր­գանների ուլտրաձայնային հե­տա­զո­տություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչա­ռություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտա­բա­նությ­ու­նը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժ­միջոցառումներ:

Մինչդեռ հետազոտությունների պատշաճ իրա­կանացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկ­­կող­մանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել ան­հրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ այդ կերպ էականորեն մե­ծացնելով բա­­րենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետա­զոտ­­մամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ին­չի պատ­ճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:

Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առող­ջութ­­յան, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինս­տի­տուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրա­կա­նացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման մի­ջո­ցառումներ, սա­կայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձա­նագր­վել է նրա կենսաբանական մահը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեա­­­կան հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդ­վածի 2-րդ մասով, և նրանց ներ­կա­յաց­վել է մեղադ­րանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բա­ցա­­կա­յե­լու արգելքը:

Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մաս­­­­նագի­տական պար­տա­կանությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վա­րույ­թից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: