Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի՝ Տավուշի մարզի սահմանազատված հատվածում ադրբեջանական Ղազախի շրջանում ադրբեջանցի սահմանապահները ծառայություն են իրականացնում։ Ադրբեջանական Պետական սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ սահմանի պաշտպանությունն ու պահպանությունը «բարձր մակարդակով իրականացվում է Ղազախի շրջանի Բաղանիս Այրում, Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի, Ղըզըլհաջըլի գյուղերի տարածքներում»։

