Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներն ընթացքի մեջ են

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և երկաթբետոնե հեծանների տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը:

Ավարտվել են սևահողի շերտի հեռացման աշխատանքները: Ավարտական փուլում է հողային աշխատանքների հիմնական մասը։ Ավարտվել են կմ36+000-կմ37+002 հատվածի 1կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում Մ-1 գործող ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է` գործող ճանապարհահատվածում նոր ճանապարհի լիցքի աշխատանքների նպատակով:

Իրականացված հանույթի ծավալը շուրջ 836.765 մ3 է (65.5%), լիցքի ծավալը` 729.000 մ3 (81.63%): Ընդհանուր 31 արհեստական կառուցվածքներից 29-ն ամբողջովին կամ 65%-ից ավելի կառուցված են։ Իրականացված է բետոնացման աշխատանքների 65%-ը։
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացվում են կամրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4կմ հատվածում կատարվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։