Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին և պաշտպանում է նրանց լսելի լինելու իրավունքը։ ԱՄՆ դեսպանատունն այսպես է մեկնաբանել Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաները, փոխանցում է News Georgian-ն։ «Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասվում …

