04 Հունիս 2024 | 12:25
Կողոպուտ մանկական խաղահրապարակում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին: Նա տվեց հաղորդում, որ նույն օրը, կեսօրին մոտ, երբ երեխայի հետ Վաղարշապատի Տերյան փողոցի հարակից մանկական խաղահրապարակում էր, բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսն ու փախել․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Կինը շատ բան չէր կարող ասել կողոպտողի մասին, միայն նշեց, որ մոտ 30 տարեկան տղամարդ էր: Հանցագործի …