Ռուսաստանն ուկրաինական ճակատից զորքեր է տեղափոխում Կուրսկի շրջան․ WSJ

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

Կուրսկի շրջանը դառնում է Ուկրաինայի և Ռուսաստանի զինված դիմակայության նոր օջախ։ Երկու կողմերն էլ այնտեղ ուժեր են քաշում, այդ թվում՝ զորքեր դուրս բերելով ռազմաճակատի այլ հատվածներից, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ռուսաստանը դուրս է բերում Ուկրաինայից որոշ ստորաբաժանումներ՝ Կուրսկի շրջանում պաշտպանությունն ուժեղացնելու համար։

«Թեև, նրանց խոսքով, ԱՄՆ-ը դեռ փորձում է գնահատել երևույթի մասշտաբները, զորքերի տեղափոխումն առաջին վկայությունն է, որ Մոսկվան ստիպված է եղել վերանայել իր զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում»,- գրում է պարբերականը:

Կիևը դեռևս պաշտոնապես չի նշել օպերացիայի նպատակները, սակայն այնտեղ հասկացնում են, որ այն, ի թիվս այլ բաների, ուղղված է թուլացնելու ճնշումը ուկրաինական դիրքերի վրա ճակատի այլ հատվածներում: Խոսքը, առաջին հերթին, Դոնեցկի շրջանի մասին է, որտեղ ռուսական բանակը, ունենալով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի առավելություն, մի քանի ամիս շարունակ շարժվում է դեպի պաշտպանական կարևոր կենտրոններ, ինչպիսիք են Պոկրովսկ և Չասով Յար քաղաքները։

Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ, «Տավրիա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի խոսնակ Դմիտրի Լիխովսկին Politico-ին ասել է, որ առայժմ խոսքն օկուպացված Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից զինվորական անձնակազմի՝ դեպի Կուրսկի շրջան «համեմատաբար փոքր» վերաբաշխման մասին է։ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի աղբյուրը The Economist-ին հայտնել է նաև, որ Խարկովի ռազմաճակատից որոշ ստորաբաժանումներ են տեղափոխվում։

Ուկրաինայի զինված ուժերին ևս անհրաժեշտ է աջակցող ուժեր ուղարկել այնտեղ: Սահմանի մոտ գտնվող WSJ-ի լրագրողները երեքշաբթի տեսել են, թե ինչպես են տանկեր և զրահամեքենաներ մտնում ՌԴ տարածք, մինչդեռ բեռնատարները ծանր տեխնիկայի ուղեկցությամբ գերաններ են տեղափոխել, որոնք օգտագործվում են բունկերներ և խրամատներ կառուցելու համար:

Գերիներով բեռնատարը շարժվել է հակառակ ուղղությամբ․ հաղորդվում է յոթ կամ ութ գերեվարվածի մասին, որոնց աչքերը կապված են եղել կպչուն ժապավենով: Financial Times-ը և CNBC-ը հայտնում են, որ ուկրաինական ստորաբաժանումները գերեվարել են հարյուրավոր ռուս զինվորականների։

Խումբը, որը մտել է Կուրսկի մարզ, ձևավորվել է լավ պատրաստված բրիգադներից և համալրվել է ռազմաճակատի այլ հատվածներից, այդ թվում՝ Դոնեցկի մարզից։

Սա, ինչպես նաև գրոհող խումբը համալրելու անհրաժեշտությունը, որը բախվում է ավելի ու ավելի լուրջ դիմադրության, մտավախություն է առաջացնում, որ Ուկրաինայի զինված ուժերը, հնարավոր է, չկարողանան կարևոր թիրախներ պահել Դոնբասում, որը ռուսական բանակը, դատելով առաջնագծից ստացվող հաղորդագրություններից, շարունակում է գրոհել։