Շինարարական «բում»-ն ավարտվե՞ց․ կառուցապատողները հիասթափված են

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմակերպությունների կողմից կատարվող շինարարության ծավալները նվազել են։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել է 95 մլրդ 611 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է  6,5 %-ով։

Կառուցապատողները քաղաքաշինական նոր ծրագրեր չեն ուզում սկսել։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ 

-Ի՞նչն է պատճառը, որ կառուցապատողները թուլացրել են տեմպերը շինարարության ոլորտում։

-Շինարարության ծավալների նվազումն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Հիմնական պատճառն այն է, որ նոր քաղաքաշինական ծրագրեր չեն ուզում սկսել կառուցապատողները, որովհետև քաղաքաշինական միջավայրն այլևս գրավիչ չէ ներդրումներ կատարելու տեսանկյունից։

-Նախորդ տարիներին Հայաստանում նկատելի էր շինարարական «բում»։ Ի՞նչն է փոխվել, որ քաղաքաշինական ոլորտը ոչ գրավիչ է դարձել ներդրողների համար։

-Պատճառը ընդունվող իրավակարգավորումներն են, նոր տեղական տուրքեր սահմանող իրավական ակտերը Երևան համայնքի վարչական սահմաններում և շինարարության համար տեղական տուրքերի նախատեսումը, ինչպես նաև Երևան համայնքում 2025 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի հետվերադարձի ծրագրի դադարումը։  Վերջինի պատճառով առաջանալու է ձևավորված գույքային միավորների իրացնելու հարց, որովհետև աշխատավարձով ապրող շարքային սպառողը հույսը դնում է եկամտային հարկի հետվերադարձի վրա, և այդ ծրագրով պետությունից հետ վերադարձվող եկամտային հարկն է օգտագործում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Եթե չլինի այդ ծրագիրը, օբյեկտիվ հարց է առաջանալու, թե ինչպես կարող են մարդիկ ձեռք բերել անշարժ գույք՝ չունենալով համապատասխան ցածր տոկոսով հիփոթեքային վարկ սպասարկելու հնարավորություն։ Քանի որ այսօր շատ բարձր են հիփոթեքային վարկի տոկոսադրույքները։ Մարդիկ պարզապես կվախենան բարձր տոկոսով հիփոթեքային  վարկի սպասարկում ստանձնել՝ չստանալով այլևս եկամտային հարկի հետվերադարձ։ Սրանք երկու խոշոր ազդակներ են հանդիսացել կառուցապատողների համար։ Եկամտային հարկի հետվերադարձի ծրագրին փոխարինող որևէ այլ գործիք չկա։ Երևանի ավագանու որոշումներով էլ ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ ԱՊԶ կոչվող փաստաթուղթը տրամադրելու համար սահմանվեց ահռելի մեծ տեղական վճար՝ կախված քաղաքաշինական ծրագրի ընդհանուր կառուցապատման մակերեսից, ինչպես նաև շինարարության թույլտվության գծով տեղական տուրք, և մի շարք այլ տեղական տուրքեր և վճարներ, որոնք առաջ կամ չկային, կամ սիմվոլիկ գումարներ էին։ 

-Կմասնավորեցնե՞ք՝ ի՞նչ տուրքերի մասին է խոսքը։

-ԱՊԶ կոչվող փաստաթուղթը անվճար է, սակայն ավագանու համապատասխան որոշումներով դարձավ մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ, առանձին քաղաքաշինական ծրագրերի դեպքում կախված ծավալներից՝ մի քանի հարյուր միլիոն դրամ։ Նույնը նաև շինարարության թույլտվության գծով։ Մեր կողմից կատարված հաշվարկներ ունենք, որ հնարավոր է գոտի լինի, որտեղ առհասարակ ձեռնտու չլինի քաղաքաշինական ծրագրի իրականացումը։ Կառուցապատողների տեսանկյունից տնտեսապես այլևս ոչ ձեռնտու է նման իրավիճակում իրականացնել ներդրումներ և քաղաքաշինական ծրագիր իրականացնել։ Դրան գումարենք ռիսկերը, որոնք առկախված են կառուցապատողների համար և ամենօրյա կտրվածքով կրում են կառուցապատողները․ սկսած արտարժութային տատանումներից վերջացրած պետության կողմից որդեգրված և ամենօրյա կտրվածքով հարափոփոխ օրենսդրությամբ։ Բոլորովին վերջերս ՊԵԿ-ը շրջանառության մեջ դրեց ԱԱՀ հարկման նոր համակարգի մասին նախագիծ, ինչը ենթադրում է կառուցապատողի կողմից ԱԱՀ վճարում ոչ թե շինարարության ավարտից, պետական գրանցումից և բնակիչների հետ սեփականության իրավունքի ակտի կնքումից հետո, այլ ենթադրում է ԱԱՀ-ի վճարում սկզբնական շինթույլտվության ավարտին։ Դա ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվելու է նաև արդեն իսկ սկսված և իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ։ 2030 թվականից պետությունը լիովին այլ դիրքորոշում է որդեգրել ԱԱՀ-ի գանձման ուղղությամբ, որը գոնե հեռու ապագայում է, բայց արդեն հունվարի 1-ից նման հարկման նոր մոդելի ընտրությունը ևս մեկ վանող երևույթ է, որպեսզի կառուցապատողները ցանկություն չունենան այլևս ներդրումներ կատարել։

-Կառավարությունից նշում էին, որ Երևանում եկամտահարկի հետվերադարձի ծրագիրը սահմանափակելով ցանկանում են շինարարական «բումը» տեղափոխել մարզեր։ Ի՞նչն է խանգարում սրան։

-Այո, ծրագիրը մարզերում մինչև 2027 թիվը գործում է, բայց շինարարության ինքնարժեքը գնալով թանկացել է և պետական վարչարարությունը վատացել, դժվարացել է պետության հետ գործընկերության մեջ մտնելը։ Ցանկացած բիզնես ենթադրում է պետության հետ գործընկերություն, հավատ՝ պետության և պետական մարմինների վարչարարության, գործելակերպի հանդեպ։ Ցավոք սրտի, այսօր այնքան է ձգձգվում քաղաքաշինական թույլտվությունների ու փաստաթղերի տրամադրումը, որ կառուցապատողները պարզապես հիասթափվում են ամեն անգամ հերթական վարչարարության արդյունքում հանդիպելով նոր ձգձգումների, նոր ժամկետի խախտումների։ Յուրաքանչյուր ժամկետանց օր կառուցապատողի համար դառնում է ահագին մեծ գումար, քաղաքաշինական ծրագրերը վարկավորվում են բանկերի կողմից և յուրաքանչյուր ուշացած օրվա համար կառուցապատողը ստիպված է լինում առևտրային բանկին սպասարկել վարկը, և դա իր հերթին լրացուցիչ ահռելի բեռ է իր մեջ պարունակում, և այս ամենով հանդերձ մատակարար կազմակերպությունների խնդիրներն էլ մյուս կողմից։ «Գազպրոմ Արմենիան» իր հերթին, «Վեոլիա ջուրը» իր հերթին, Հայաստանի էլեկտրական ցանցերն էլ իր հերթին, մատակարար մոնոպոլիստ ցանցերն էլ խաղի թելադրողներ են որպես հանդես գալիս և յուրաքանչյուրն իր հերթին թելադրում է խաղի կանոնները, որոնք անկանխատեսելի են և որոնց դեմ պայքարելը կառուցապատողների համար պարզապես անհնարինություն է առաջացնում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ կառուցապատողներն այլևս շագհագրգռված չեն տնտեսապես ոչ ձեռնտու, ոչ գրավիչ միջավայրում իրականացնել ներդրումներ նոր քաղաքաշինական ծրագրեր իրականացնել, և սրա հետևանքները լինելու են շատ ծանր։ Անկման տեմպերը կշարունակվեն, որովհետև չկա խթանիչ նոր քաղաքաշինական ծրագրերի համար։ 

– Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության ու ՀՆԱ-ի վրա։ 

– Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2023 թվականի ընթացքում շինարարությունը և անշարժ գույքի հետ կապված գործունեությունը միասին կազմում են ՀՆԱ-ի 15,2 %-ը։ Իսկ մեր հաշվարկներով, եթե սրան գումարենք մուլտիպլիկատիվ էֆեկտով տնտեսության մյուս ճյուղերի դերն ու կշիռը ՀՆԱ-ի կազմում, այսինքն շինանյութ, ներմուծում, վաճառք, կտեսնենք, որ 22-23 %-ի մասին է խոսքը։ Էլ չեմ խոսում աշխատատեղերի մասին։ Այսօր Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ հայրենական շինհրապարակներում օտարերկրացիներն են գալիս և արտագնա աշխատանք իրականացնում։ Այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, ցավոք սրտի, կրկին ականատես ենք լինելու հայ տղամարդկանց կողմից արտագնա աշխատանքի ճանապարհի որդեգրմանը։ Այս ամենը աստիճանաբար տանում է սրան․ աշխատատեղերի նվազում, հարկային մուտքերի նվազում, այն ծավալները, այն «բումը», որ կար, արդեն տեսանելի է, որ աստիճանաբար նվազում է, ու հետևանքները բոլորս ենք զգալու մեր մաշկի վրա տնտեսության բոլոր ճյուղերում, քանի որ կառուցապատումը տնտեսության լոկոմոտիվ ճյուղ է հանդիսանում, և իր հետ տանում  է տնտեսության բոլոր ճյուղերը։ 

Անժելա Պողոսյան