«Պարո՛ն վարչապետ, այն թանգարանը, որը չի վերածվել պահեստի, դուք չեք այցելում». ինչու շարժ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում քայլելիս պետք է զգույշ լինել, որպեսզի հատակը հանկարծ չփլվի։ Վերջին անգամ այն վերանորոգվել է 40 տարի առաջ։ Թանգարանի գիպսե քանդակները, օրինակ, անմխիթար վիճակում են, տարիներ շարունակ դրանք ֆոնդերում պահվում են առանց անհրաժեշտ օդափոխության և ջերմաստիճանի։ Դրանց մի մասն էլ տեղ է գտել թանգարանի այգում։

«Քանդակներից շատերը տարիներով մնում են ֆոնդերում և չեն էլ ցուցադրվում, դրանք հատուկ օդափոխության և պահպանման կարիք ունեն, այդ պատճառով էլ մի մասը տեղափոխել ենք այգի, սակայն այստեղ ևս դրանք ապահով պայմաններում չեն»,- նշում է էքսկուրսավար Աիդա Հարությունյանը։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Դիլիջանի երկրագիտական թանգարան և, իր խոսքով, շոկի ենթարկվել, որ այդ ճանապարհին նման կառույց կա։ Նա նաև անդրադարձել էր հայաստանյան թանգարանների ընդհանուր վիճակին։

«Մեր թանգարաններում շարժ չկա։ Դրանք, ըստ էության, հիմնականում պահեստ են»,- ասել էր վարչապետը։

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Զառա Այրումյանը, սակայն, հակադարձում է. «Այո, շատ թանգարաններ վերածվել են պահեստների, բայց ես ուզում էի ասել, պարո՛ն վարչապետ, այն թանգարան, որը չի վերածվել պահեստի, դուք չեք այցելում։ Մենք բազմիցս իրեն, կառավարության մյուս անդամներին ուղարկել ենք մեր ցուցահանդեսների հրավերներ, բայց չեն եկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան