Աջակցեք մեզ
Լուրեր
Ժամը 9:00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,- ասված է հաղորդագրությունում։
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 29-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 384,94 և վաճառվում՝ 391, 55 փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է միջինը 409,16 և վաճառվում՝ 423,13 փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է միջինը 4,07, վաճառվում՝ 4,32 փոխարժեքով։
Մեկնարկել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից …
մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստը։
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից զատ զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը ողջունել է Ալիևի անցյալ շաբաթ արած հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար կայուն …
Ապրիլի 28-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի …
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու շարքային քաղաքացիները Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացնում՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի․ հայտնում է «Էխո Կավկազ»-ը։ Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի Հանրապետության հրապարակում, իսկ ավելի ուշ նախատեսվում է երթ դեպի Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք։ Ցուցարարները ԵՄ դրոշներով են մասնակցում և վանկարկում «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»:
Ապրիլի 28-ին, ժամը 18:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 20:10-ին: