Բաքուն ԵՄ-ին մեղադրել է Ադրբեջանի «ներքին գործերին խառնվելու և զրպարտչական արշավի» մեջ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ԵՄ-ի «կանխակալ և անարդար հայտարարությունները» դիտարկվում են որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ ի պատասխան Բաքվի վերաբերյալ ԵՄ-ի հայտարարության։

Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանի հասցեին «անհիմն հայտարարություններ անելու փոխարեն՝ ԵՄ-ն պետք է ուշադրություն դարձնի անդամ երկրներում մարդու իրավունքների խախտման դեպքերին»։

«ԵՄ-ն դեռ չի հետաքննել Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունները, անդրծովյան տարածքներում տեղի բնակչության նկատմամբ Ֆրանսիայի նեոգաղութային քաղաքականության հետևանքով խոշտանգումները, կաշառակերության և կոռուպցիայի տարածումը ԵՄ կառույցներում, իսլամատյացության և մուսուլմանների վրա հարձակումների փաստերը, և համարժեք դիրքորոշում չի ուրվագծել այս խնդիրների վերաբերյալ: Ցավով նշում ենք նաև, որ ԵՄ-ի անտարբերությունը եվրոպական կողմից հովանավորվող Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման, քաղաքական հետապնդումների հետևանքով բանտերում մահվան դեպքերի, ինչպես նաև քաղաքական գործիչների և նրանց ընտանիքների անդամների հետապնդումների նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։

«Վերոնշյալի ֆոնին ԵՄ-ի կողմից նման կողմնակալ և անարդար հայտարարությունները դիտվում են որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Մասնավորապես, COP29 միջոցառմանն ընդառաջ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը մեր երկրի նկատմամբ կողմնակալության ակնհայտ ցուցիչ է: Ադրբեջանում մարդու բոլոր իրավունքները պաշտպանված են, ազատությունից զրկված անձանց պաշտպանությանը զուգընթաց՝ զգալի առաջընթաց է արձանագրվել համապատասխան պրակտիկան ընդհանուր ընդունված միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում, և Եվրամիության մեղադրանքներն այս առումով լիովին անհիմն են»,- եզրափակել է Հաջիզադեն։

Հավելենք, որ ԵՄ վերոնշյալ հայտարարությանը միացել է նաև Հայաստանը։