ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում ձերբակալությունների վերջին տենդենցով․ հայտարարությանը միացել է նաև ՀՀ-ն

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ստրասբուրգում սեպտեմբերի 11-ի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի նիստից հետո ԵԽ-ում ԵՄ պատվիրակությունը Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է ընդունել։

«ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 114-րդ լիագումար նիստում (2024թ. հուլիս) Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարությունը: Մենք ցավում ենք ԽԿԿ-ի հետ Ադրբեջանի իշխանությունների համագործակցության մշտական ​​բացակայության համար և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել կառուցողական երկխոսությունը կոմիտեի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անդրադառնալ Կոմիտեի հայտարարության մեջ բարձրացված հարցերին՝ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան, ներառյալ այն պարտավորությունները, որ Ադրբեջանը ստանձնել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ։

«ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ձերբակալություններով, որոնք ուժեղացնում են անցյալ տարվանից անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների մտահոգիչ միտումը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել թափանցիկություն և պատշաճ ընթացակարգ, ինչպես նաև արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր ձերբակալվածների համար, այդ թվում՝ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավաբանական ծառայություններին, ինչպես նաև լուծել խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ կապված լուրջ խնդիրները»,- ասվում է ԵՄ հայտարարությունում։

Նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է շարունակելու Ադրբեջանի հետ համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ՝ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, համահունչ իրենց ընդհանուր միջազգային պարտավորություններին:

Հաղորդվում է, որ ԵՄ այս հայտարարությանը միացել են Հայաստանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն և Միացյալ Թագավորությունը։