Զելենսկին մերժել է Բրազիլիայի և Չինաստանի խաղաղության ծրագիրը՝ այն անվանելով ռուսամետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրազիլական Metropoles-ին տված հարցազրույցում ասել է, որ Բրազիլիայի և Չինաստանի կառավարությունների առաջարկած խաղաղության ծրագիրն ավելի համահունչ է Ռուսաստանի շահերին և անընդունելի է մնում Կիևի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը;

«Ցավոք, ես կարծում եմ, որ բրազիլաչինական նախաձեռնություններն ավելի շատ ռուսամետ են»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այդ մասին անկեղծորեն ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։

Չինաստանն ու Բրազիլիան Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման իրենց առաջարկները հրապարակել էին այս տարվա մայիսի վերջին։ Նրանք հայտարարել էին, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ խաղաղ բանակցությունների անցկացումն է։

Այս շաբաթ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Մոսկվան ողջունում է Բրազիլիայի և Չինաստանի նախաձեռնությունը։

«Կարծում եմ, որ այս նախաձեռնությունն ավելի ու ավելի մեծ աջակցություն է վայելում գլոբալ հարավում»,- ասել էր նա։

Զելենսկիի խոսքով՝ այս «խաղաղության ծրագիրը» համաձայնեցված չի եղել Ուկրաինայի հետ, և Կիևը չի կարող որևէ փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ իր տարածքների հարցում։

«Նա՝ ՌԴ նախագահ Պուտինը, մտել է, սպանել մարդկանց, տարածք գրավել ու հիմա Լուլան ասում է՝ թող խոսեն։ Ես կարող էի խոսել Լուլայի հետ, որովհետև Լուլան իմ թշնամին չէ։ Ես պետք է ուժեղ լինեմ, որ նստեմ և խոսեմ ինչ-որ բանի մասին: Նա պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ցույց տա, որ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Դուք չեք կարող պարզապես ասել՝ «մենք պետք է միմյանց ընդառաջ քայլեր ձեռնարկենք»»,- ասել է Ուկրաինայի նախագահը։