Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով զեկուցողները խորը մտահոգություն են հայտնել հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերանայել այս գործը և ապահովել, որ Անար Մամեդլին քրեական պատասխանատվության չենթարկվի մարդու իրավունքների ոլորտում իր արժեքավոր աշխատանքի համար»,-ասվում է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Լիզ Քրիստոֆերսենի, Յան Լիդել-Գրեյջերի, ինչպես նաև «Ադրբեջանում …

