Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով 3 այլ անձանց հետ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաներով հետապնդել է Ա.Հ.-ին, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մ.Մ.-ն վերոնշյալ անձանց հետ Ա.Հ.-ին տեղափոխել է գյուղում գտնվող՝ իրեն պատկանող տուն, բռնություն գործադրելու սպառնալիքով Ա.Հ.-ից վերցրել շուրջ 630 հազար դրամ արժողության բջջային հեռախոսների աքսեսուարներ, որից հետո Ա.Հ-ին թույլ են տվել հեռանալ:

2024 թվականի հունվարի 20-ին դատախազն իր նախաձեռնությամբ Մ.Մ.-ի, Ա.Մ.-ի և Տ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը), իսկ Յ.Մ.-ի նկատմամբ՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2024 թվականի փետրվարի 2-ին դատախազը հաստատել է մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան:

2024 թվականի օգոստոսի 2-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ: