Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այսօր Թուրքիա նախատեսված այցը կրկին հետաձգվել է։ Այս մասին պայմանավորվել են Թուրքիայի ու Իրանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում։ Մասնավորապես, թուրքական կողմի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նա, դատապարտելով խաղաղ բնակիչներին թիրախ դարձած ահաբեկչությունը, համբերություն է մաղթել Իրանի ժողովրդին և հայտարարել, որ «Թուրքիան …