Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հերքել է Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնի հայտարարությունը Վլադիմիր Զելենսկիի հետ հարցազրույցի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Պարոն Թաքեր Կարլսոնը պետք է ավելի ուշադիր ստուգի իր աղբյուրներն ԱԴԾ-ում (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն): Ուկրաինայի նախագահը բոլորովին այլ գրաֆիկ ունի, և Թաքեր Կարլսոնն այնտեղ չկա»,- գրել է Նիկիֆորովը։ …

