Սահմանադրությունը պետք է դառնա հայ ժողովրդի կենսակերպի մաս։ Սահմանադրությունը մեծագույն արժեք և բարիք է, և ոչ բոլոր ժողովուրդներին է բախտ վիճակվել Սահմանադրություն ունենալ։ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Հարցազրույցի ընթացքում Դիլանյանը խոսել է իր՝ շուրջ չորս տարվա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների, բացթողումների, սահմանադրական …

