Հայաստանի դեսպանը «Բարեկամության շքանշաններ» է հանձնել ֆրանսիացի խորհրդարանականներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը
Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասին, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելին և Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհված «Բարեկամության շքանշանները»՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար. տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սենատի նախագահ Ժերար Լարշեն։ Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, ինչպես նաև շնորհակալական խոսքերով՝ Պիեռ Ուզուլիասը, Անն-Լորանս Պետելն ու Ֆրանսուա-Քզավիե Բելամին։
Ժերար Լարշեն, շնորհավորելով Սենատի փոխնախագահին, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և Եվրոպական խորհրդարանի պատգամավորին Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևներով պարգևատրվելու կապակցությամբ, անդրադարձավ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ու Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ կապերին՝ վերահաստատելով Սենատի շարունակական աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին, ինչպես նաև մշտապես Հայաստանի կողքին լինելու հանձնառությունը։
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը վերահաստատեց Հայաստանի խորին երախտագիտությունը Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, հայ ժողովրդի նկատմամբ բացառիկ համերաշխության ու մի շարք դրսևորումներով արտահայտված հստակ գործողությունների միջոցով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին լինելու համար: Բարձր գնահատեց Պիեռ Ուզուլիասի, Անն-Լորանս Պետելի և Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մեծ ավանդը հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման, հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև վերջին տարիներին հայ ժողովրդի համար կարևոր հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու միջազգային հանրությանը ահազանգելու գործում։ Հայաստանի դեսպանը, շնորհավորելով ֆրանսիացի խորհրդարանականներին Հայաստանի «Բարեկամության շքանշանների» շնորհման կապակցությամբ, ընդգծեց, որ այն արտահայտում է նրանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության, մեծ ուշադրության ու Հայաստանին և Ֆրանսիայի միավորող ընդհանուր արժեքների պաշտպանության համար Հայաստանի երախտագիտությունը։
Նա շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանսիայի սենատորներին ու պատգամավորներին Հայաստանին շարունակական աջակցության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդի հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Պիեռ Ուզուլիասը, Անն-Լորանս Պետելն ու Ֆրանսուա-Քզավիե Բելամին նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրենց շնորհված Հայաստանի բարձր պարգևները։ Շեշտեցին, որ կշարունակեն նույն համոզմունքով, հետևողականությամբ ու հանձնառությամբ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը, բարձրաձայնել հայ ժողովրդին մտահոգող հարցերը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիայի նախագահի խորհրդականը, կառավարության անդամներ, արտաքին գործերի նախարարության դիվանագետներ, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի լրագրողներ։