Շուրջ 20 կազմակերպություններ դիմել են ԵԽ նախագահին՝ կոչ անելով չվավերացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունները և հասնել քաղբանտարկյալների ազատ արձակման

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ երկու տասնյակ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ ուղերձ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ կոչ անելով չվավերացնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ փետրվարի 7-ի նախագահական ընտրություններից և սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ուժեղացված բռնաճնշումների պատճառով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս հոդվածը գրելու պահին երկրում գրեթե չի մնացել քաղաքացիական հասարակության անկախ դերակատար: Կալանավորվել են անկախ լրատվամիջոցների ղեկավարները, իսկ իշխանություններն ուժեղացրել են ճնշումները փաստաբանների, ինչպես նաև գիտնականների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիմումում նշվում են իրավապաշտպան Անար Մամեդլիի, հաշմանդամ ակտիվիստ Ֆամիլ Խալիլովի, երիտասարդ հետազոտող Բահրուզ Սամեդովի, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի, արհմիությունների ակտիվիստ Աֆիադին Մամեդովի անունները։

Ադրբեջանի իշխանությունները հետապնդումների արշավ են սկսել անկախ լրատվամիջոցների նկատմամբ, փակել Abzas Media-ն, Toplum TV-ն և Kanal 13-ը: Ռեյդերի ընթացքում կալանավորվել են լրագրողներ, այդ թվում՝ Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, խմբագիր Սևինջ Աբասովան, Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար, իրավապաշտպան Ակիֆ Գուրբանովը, Toplum TV-ի հիմնադիր Ալասկեր  Մամեդլին, Ազիզ Օրուջևը, լրագրող Շամո Էմինովը, լրագրողներ Էլնարա Գասիմովան, Նարգիզ Աբսալամովան, Ալի Զեյնալը, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներ Թոֆիկ Յագուբլուն և Ռուսլան Իզզաթլին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին։

Դիմումը ստորագրած կազմակերպությունները խնդրում են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին՝ կոչ անել ազատ արձակել Անար Մամեդլիին և այլ իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, լրագրողներին, որոնց ձերբակալությունները քաղաքականապես մոտիվացված են, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության հետապնդման և նրանց գործունեությունը քրեականացնելուն ուղղված օրենսդրության ամբողջական վերանայման կոչ անել և հասկացնել, որ հակառակ դեպքում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չեն վերանայվի։

Դիմումի հեղինակներն անընդունելի են համարում Ադրբեջանի կողմից Բաքվին քննադատող ԵԽԽՎ պատգամավորներին սև ցուցակում ներառելը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին կոչ են անում ապահովել, որ Ադրբեջանը կատարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները։

Դիմումը ստորագրել են Ադրբեջանում բռնաճնշումներին վերջ տալու արշավ, Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա), քաղաքացիական ցանց (Ուկրաինա), Եվրոպական փոխանակում, Մարդու իրավունքների եվրոպական կենտրոն, Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ, Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան), Մարդու իրավունքների կենտրոն (Վրաստան), Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH), Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե և այլ կազմակերպություններ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Ի պատասխան էլ՝ Բաքուն վերջերս հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։

Ավելի վաղ էլ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ էին հանդես եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով COP29-ի նախաշեմին մեծացնել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների ուղղությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի