Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին բողոքել է ամերիկացի պաշտոնյաների «կողմնակալ կարծիքներից»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է երկրների երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Չնայած երկկողմ հարաբերություններում դրական դինամիկա ստեղծելուն և համագործակցության հեռանկարներ սահմանելուն ուղղված ջանքերին՝ ադրբեջանական կողմը նշել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաների կողմնակալ կարծիքները բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս առնչությամբ Բայրամովը խոսել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի տեղակալ Իզոբել Քոլմանի հայտարարություններին։ Նա ասել է, թե «նման ելույթներն անհարգալից են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և նպատակ ունեն խեղաթյուրել հակաահաբեկչական միջոցառումների հետ կապված փաստերը, որոնք վերջ են դրել հայկական զինված ուժերի անօրինական ներկայությանը»։

Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմին տեղեկացվել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու խաղաղության համաձայնագրի մասին»։ Նշվել է, որ Ադրբեջանը, «որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»։

Հիշեցնենք, որ Իզոբել Քոլմանը Վաշինգտոնում ՀՀ Անկախության օրվան նվիրված ընդունելությանը իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանը մոտ մեկ տարի առաջ հարձակվել ու գրավել է ԼՂ-ը։

«Մոտ մեկ տարի առաջ էր, երբ Ադրբեջանի կառավարությունը հարձակվեց և վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքեցին իրենց տները: 2023 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 18 միլիոն դոլար այս բնակչությանն աջակցելու համար, այդ թվում՝ ավելի քան 5 միլիոն դոլար՝ անհապաղ մարդասիրական արձագանքման համար, և ավելի քան 12 միլիոն դոլար՝ աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ ծառայություններ մատուցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչներին, որոնք նախընտրում են մնալ Հայաստանում։ Ես ողջունում եմ Հայաստանի կառավարության ջանքերը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի հետ, որը կարող է վերջ դնել տասնամյակների հակամարտություններին և նպաստել ապագա սերունդների համար ավելի խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի ստեղծմանը»,-նշել էր նա։

Այս հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև առանձին հայտարարություն էր տարածել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի