ՀՀ-ն շարունակում է բախվել ՌԴ-ի ճնշմանը, որը ձգտում է սահմանափակել նրա ընտրությունը․ USAID ղեկավարի տեղակալ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

USAID ղեկավարի տեղակալ Իզոբել Քոլմանը մասնակցել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ՀՀ Անկախության օրվա առիթով կազմակերպված տոնակատարությանը։ Նա իր ելույթում հայտարարել է, որ Ամերիկան հպարտ է կանգնել հայ ընկերների կողքին այս տոնակատարությանը։

«Երկրի պատմության ընթացքում հայ ժողովուրդը ցուցաբերել է ուշագրավ տոկունություն և ուժ՝ հաղթահարելով զգալի խոչընդոտներ՝ ապրելու խաղաղության մեջ, սեփական ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում, տնտեսական հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են՝ կառուցելու իրենց ուզած ապագան։ Այսօր Հայաստանը վստահորեն առաջ է շարժվում այս նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ, իսկ Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել հայ ժողովրդին հասնել դրանց»,- ասել է Քոլմանը։

Նա նշել է, որ այն բանից հետո, երբ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ պահանջելով փոփոխություններ 2018 թվականին, Հայաստանը տպավորիչ առաջընթաց է գրանցել՝ առաջ մղելով ժողովրդավարական բարեփոխումները, վերականգնելով նախկինում կոռուպցիայի հետևանքով խաթարված հնարավորությունները, ուժեղացնելով կառավարության կարողությունը՝ ավելի արձագանքելու քաղաքացիների կարիքներին և առաջնորդելով տարածաշրջանը տնտեսական աճով։ ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի հետ նրա անկախությունից ի վեր, ասել է նա՝ հավելելով, որ 2018 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան կրկնապատկել է տարեկան աջակցությունը Հայաստանին։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Երևան իր վերջին այցի ընթացքում USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է 5 միլիոն դոլարի հատկացման մասին՝ պետական-մասնավոր համագործակցության համար Amazon Web Services-ի հետ՝ ապահովելու Հայաստանի կառավարությունն ապահով և հուսալի թվային համակարգեր, որոնք թույլ կտան իրականացնել իր հավակնոտ թվային վերափոխման օրակարգը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ՄԶԳ-ն նաև համագործակցում է հայ ժողովրդի հետ՝ խթանելու լայն տնտեսական աճը։

«Մոտ մեկ տարի առաջ էր, երբ Ադրբեջանի կառավարությունը հարձակվեց և վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքեցին իրենց տները: 2023 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 18 միլիոն դոլար այս բնակչությանն աջակցելու համար, այդ թվում՝ ավելի քան 5 միլիոն դոլար՝ անհապաղ մարդասիրական արձագանքման համար, և ավելի քան 12 միլիոն դոլար՝ աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ ծառայություններ մատուցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչներին, որոնք նախընտրում են մնալ Հայաստանում։ Ես ողջունում եմ Հայաստանի կառավարության ջանքերը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի հետ, որը կարող է վերջ դնել տասնամյակների հակամարտություններին և նպաստել ապագա սերունդների համար ավելի խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի ստեղծմանը»,- ասել է Քոլմանը։

Նա նաև հայտարարել է՝ Հայաստանը շարունակում է բախվել Ռուսաստանից ճնշմանը, որը  ձգտում է սահմանափակել Հայաստանի ընտրությունը և նրան փակ պահել խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական և էներգետիկ հարաբերություններում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը և նրա ժողովուրդը պետք է կարողանան ընտրել իրենց ուղին, և մենք գնահատում ենք Հայաստանի վճռականությունը՝ գնալ դեպի ավելի մեծ ազատություն և բարգավաճում սեփական պայմաններով։ Մենք՝ ԱՄՆ կառավարությունը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը, անում ենք ամեն ինչ՝ աջակցելու այս էական առաջընթացին՝ սկսած ապրիլին ԵՄ-ի հետ եռակողմ պատմական հանդիպմանը մասնակցելուց՝ հաջակցություն Հայաստանի, մինչև մեր երկկողմ հարաբերությունների բարձրացումը հունիսին պաշտոնական ռազմավարական գործընկերության։ Մեր հարաբերությունները թևակոխում են ավելի լայն և խորը համագործակցության նոր դարաշրջան, և Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու հարցում, որպեսզի նա կարողանա առաջադիմել իր ընտրած ճանապարհով»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

Քոլմանը նշել է, որ Անկախության օրը կարևոր հանգրվան է հայոց պատմության մեջ, բայց անկախությունը շարունակական ճանապարհ է, որը հայ ժողովուրդը շարունակում է ամեն օր՝ ընթանալով դեպի խաղաղություն և ազատություն նույնիսկ այն ուժերի դեմ, որոնք ձգտում են սահմանափակել իր հնարավորությունները հարկադրանքի և վերահսկողության միջոցով:

«Անկախության այս օրը մենք անդրադառնում ենք պատմական  դիմադրողականության իմաստին՝ աջակցելով ավելի պայծառ ապագային, որը նշանավորվում է ծաղկող ժողովրդավարությամբ, խաղաղությամբ, հարգանքով Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, հզոր տնտեսությամբ և յուրաքանչյուր հայի համար բարեկեցիկ և լիարժեք կյանք կառուցելու հնարավորությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան։