ԵՄ-ն կարող է ՀՀ-ից ռուսների հեռացման պայման դնել՝ վիզայի ազատականացման դիմաց, որ ՌԴ-ի համար խնդիրներ ստեղծի․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

Վարչապետ Փաշինյանն այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, դրա համար է Երևանը սառեցրել է իր անդամակցությունն այդ կառույցում։
«Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից», – ընդգծեց Փաշինյանը։
Ի՞նչ վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ն՝ ըստ վարչապետի։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ հավանաբար՝ Փաշինյանի կարծիքով վտանգն այն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի կցորդ լինելով՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ՀՀ-ն մանրադրամի է վերածվում։
«Խնդիրն այն է, որ ՀՀ-ն որևէ գործնական աջակցություն չի էլ ակնկալել ՀԱՊԿ-ից, և ՀԱՊԿ-ն էլ պատրաստակամ չէ՝ գործնականորեն ՀՀ-ի համար մարտահրավեր ներկայացնող հարցերում աջակցել՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է այս թեման խաղարկել քաղաքական հռետորաբանության, տեղեկատվա-քարոզչական շրջանակում, դրանից ակնկալելով դիվիդենտներ»։
Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի մասով ՀՀ-ն մոտենում է անդառնալիության կետին, Բադալյանը ասում է․
«Առաջին անգամ չէ, որ այս մասին Փաշինյանը հայտարարում է, այդ մասին մի քանի շաբաթ առաջ նաև ԱԺ-ում էր խոսել, որ այդպիսի մի կետի ենք հասել կամ հասնում։ Դե սա հռետորաբանություն է, և այդ կետը միշտ կարելի է մոտեցնել կամ հեռվացնել՝ ըստ քաղաքական նկատառումների կամ անհրաժեշտության։ Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Փաշինյանը այս խոսույթը խաղարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշման և դրա շուրջ բևեռացված մտայնությունների ձևավորման ֆոնին։ Հայտնի ասուլիսում ՌԴ-ի վերաբերյալ նրա գնահատականները որոշակի հասարակական-քաղաքական շրջանակում բերեց եզրահանգումների, որ նա շեղվում է արևմտյան կուրսից և վերադառնում է ռուսական կուրս։ Հիմա Փաշինյանը փորձում է բալանսավորել իրավիճակը՝ դարձյալ իր քաղաքական հաշվարկներից ելնելով։ Նա գրառում էր արել բալանսավորման քաղաքականության համատեքստում, և կարծում եմ՝ այս հայտարարությունը դրա համատեքստում է։ Ես Փաշինյանի քաղաքականությունում չեմ տեսել շեղում ՌԴ-ից արևմուտք, դա եղել է իրավիճակից բխող որոշակի քայլեր՝ այս կամ այն արտաքին ուղղությամբ»,- ասաց քաղաքական մեկնաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան