Ադրբեջանը 2025թ. բյուջեում 7%-ով կրճատում է պաշտպանության ու անվտանգության ծախսերը

Լուրեր

03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
Բոլորը

Ադրբեջանը զգալիորեն կրճատելու է պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ գրեթե 7%-ով։ Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ (ներկա փոխարժեքով՝ 3,9 մլրդ դոլար) կամ բոլոր ծախսերի 16,8 տոկոսը։ Այս մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2024 թվականի բյուջեում այս ոլորտում ծախսերը նախատեսված են 7 միլիարդ 126,3 միլիոն մանաթի (մոտ 4,2 միլիարդ դոլար) կամ բյուջեի բոլոր ծախսերի 17,9 տոկոսի չափով։

2023-ին պաշտպանության և ազգային անվտանգության համար բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 5 միլիարդ 854,8 միլիոն մանաթ (մոտ 3,45 միլիարդ դոլար) կամ պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 16,1 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեի եկամուտները կանխատեսվում են 36 միլիարդ 616 միլիոն մանաթ, իսկ ծախսերը՝ 39 միլիարդ 667,6 միլիոն մանաթ: 2025-ի համար ադրբեջանական նավթի բյուջետային գինը կազմելու է 70 դոլար։ Պետբյուջեում այդ տարվա համար նավթի գինը սահմանված է 75 դոլարի սահմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի