Ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին լուրերը ստուգվում են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօր ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարել է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից օգտագործվող FTP տիրույթ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը։ Այս պահին, Խաչատրյանի փոխանցմամբ, դրա հաստատումը չկա։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նկատեց, որ դատելով հրապարակումներից, լուրջ հակերային հարձակման մասին խոսք լինել չի կարող։

«Վաղնջական ժամանակներից ի վեր Հայաստանի կառավարությունը, իր պաշտոնական կայքից բացի պահում է հրապարակային, բաց ftp սերվեր, որտեղ դնում է նյութեր՝ ֆոտո, վիդեո, աուդիո, որպեսզի լրատվամիջոցները վերցնեն, օգտագործեն իրենց նյութերում։ Այսօր ինչ-որ Կիբեռ Գայլ անունով ներկայացող հաքեր կամ հաքրային խումբ, երևի պատահաբար հայտնաբերել է այդ բաց ftp սերվերը, ու դրանից սքրինշոթեր է հրապարակել, հետն էլ պնդելով, թե կարողացել են «մուտք ստանալ ձեր տվյալների բազա և վարակել ձեր UNIX համակարգը հատուկ Լինուքսի-վրա-հիմնված վիրուսով»,- մեկնաբանեց մեդիա փորձագետը։

Հաքերը կամ խումբը նաև սպառնացել է Հայաստանի կառավարությանը՝ նշելով, եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։ Այս ամենի վերաբերյալ մեդիափորձագետը նկատեց․ «Հետն էլ փրկագին են պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի չափով, քիչ առաջ էլ նայեցի՝ գինը կտրուկ իջեցրել էին, արդեն 30 հազար են ուզում»։

 

Մանյա Պողոսյան