Լեհաստանը սկսել է էլեկտրոնային պատնեշի կառուցումը Բելառուսի հետ սահմանին գտնվող Սվիսլոխ և Իստոչանկա գետերի վրա, հայտնում է RMF FM-ը: Կտեղադրվեն էլեկտրոնային սենսորներով սյուներ՝ սահմանի անօրինական հատումները վերահսկելու համար։ Ենթադրվում է, որ էլեկտրոնային պատնեշի երկարությունը կկազմի 47 կիլոմետր։ Մայիսի 10-ի երեկոյան ավելի քան 140 օտարերկրյա քաղաքացիներ Արևմտյան Բելառուսից Պրժևլոկա գետով փորձել են ապօրինի մուտք գործել Լեհաստան։ …

