Երկաթուղային դիվերսիայի գործով 13 ռուսաստանցի մինչև 23 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Չիտայի 2-րդ Արևելյան շրջանի զինվորական դատարանը 13 մարդու մեղավոր է ճանաչել երկաթգծի վրա դիվերսիա իրականացնելու գործով, նրանցից երեքը մեղավոր են ճանաչվել նաև մի խումբ մարդկանց կողմից ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Siberian Express տելեգրամ ալիքին։

Պարբերականի համաձայն՝ այս գործում միավորվել են երկրի տարբեր շրջաններից տարբեր դրվագներ։

Ըստ քննիչների՝ «առաջնորդվելով եսասիրական մղումներով»՝ մեղադրյալները 13 դիվերսիա են իրականացրել ռազմավարական կարևոր տրանսպորտային ենթակառուցվածքներում և կենսապահովման օբյեկտներում, այդ թվում՝ Մոսկվայում: Նրանց մեղադրում էին նաև Պրիմորսկի երկրամասի օդանավակայանում կործանիչներ հրկիզելու նախապատրաստության մեջ:

Ըստ հետաքննության՝ այդ գործողությունները պետք է հանգեցնեին «իշխանությունների գործունեության ապակայունացման»՝ նպատակ ունենալով «ստիպել նրանց որոշել դադարեցնել մասնակցությունն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությանը»։

Չորս մեղադրյալներ դատապարտվել են 19-ից 23 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Մնացածը դատապարտվել են 8,5-ից մինչև 16 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի