Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ մեր երկրում պատասխանատու առաքելության իրականացման գործում։ «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Մենք բարձր ենք գնահատում նաև Էստոնիայի աջակցությունը թե ԵՄ մոնիթորինգային կարողությունների նախորդ՝ երկամսյա առաքելությանը, և թե Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Էստոնիան մշտապես աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու օրակարգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք կարևորվել է երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա սերտ փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կրթության և այլ ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորություններին և լավագույն փորձի փոխանակման կարևորությանը: