Ով է տապալել Փաշինյանի խոստումների կատարումը. ՔՊ-ի լռության տարիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հավաքեց գրեթե բոլոր գերատեսչությունների առաջին դեմքերին և հայտարարեց  հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկի մասին։ Այն ենթադրում էր արդարադատության ոլորտում շրջադարձային փոփոխություններ, Փաշինյանն ակնկալում էր համաժողովրդական աջակցություն։

Բոլոր դատավորներին վեթինգի ենթարկելու՝ Փաշինյանի կոչից հետո հարյուրավոր քաղաքացիներ շրջափակեցին դատարանների մուտքերն ու ելքերը։

Ի՞նչ փոխվեց արդարադատության ոլորտում Փաշինյանի այս խոստումներից հետո։ Որոշ ժամանակ անց հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն արձանագրեցին, որ Հայաստանում դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է նվազել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ:

Ո՞վ է պատասխանատու արդարադատության ոլորտի չիրականացված բարեփոխումների համար։ ՔՊ խմբակցությունում կարծում են՝ ոլորտը համակարգող նախարարը, իսկ այսօր նախարարի պաշտոնից ազատված Գրիգոր Մինասյանը կարծում է՝ գերատեսչության անելիքը միայն քաղաքականություն մշակելն է, մնացածը իրավապահ կառույցների տիրույթում է։  

Նիկոլ Փաշինյանի իշխանության վեց տարիներին արդարադատության արդեն հինգերորդ նախարարն է փոխվում։ Հեղափոխությունից հետո այդ պաշտոնին նշանակվեց «Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանը և պաշտոնավորեց մեկ տարի՝ մինչև 2019 թվականի հունիսի 12-ը։ Զեյնալյանին փոխարինեց 28-ամյա Ռուստամ Բադասյանը, որը մինչ հեղափոխությունն աշխատում էր «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում։ Ի դեպ, հենց այս գրասենյակի փաստաբաններն էին զբաղվում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ։ Բադասյանը պաշտոնավարեց մինչև 2021 թվականի օգոստոսը։ Այդ ժամանակահատվածից մինչև 2022 թվականի հոկտեմբեր արդարադատության ոլորտը համակարգեց ներկայում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նրան փոխարինեց Սերժ Սարգսյանի փեսա, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը։

ՔՊ-ում իշխանության գալուց միայն վեց տարի ա՞նց են գլխի ընկել, որ արդարադատության ոլորտի վերաբերյալ տրված խոստումները կյանքի չեն կոչվում։ Իշխանավորներն այս մասին բարձրաձայնում են միայն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին։

Մինչ Փաշինյանը ժողովրդին խոստանում էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից,  նրա  թիմակիցները Երվանդ Խունդկարյանին ընտրում էին ՍԴ դատավոր։ Հիշեցնենք՝ 2009-2020 թվականների ընթացքում Խունդկարյանի մասնակցությամբ քննված 13 դատական գործ բողոքարկվել է ՄԻԵԴ-ում: Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից վճարվել է 300.000 եվրո: 

Լրատվամիջոցները նախարարի մի քանի թեկնածուի անուն են շրջանառում, որոնց թվում են ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, պատգանավորներ Արփի Դավոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Վլադիմիր Վարդանյանը։  Թե ո՞վ  կփոխարինի Գրիգոր Մինասյանին, իշխանությունը դեռևս փակագծեր չի բացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան