Ֆիշինգը գաղտնի և անձնական տեղեկատվության ձեռքբերման խարդախ գործընթաց է, իրականացվում է էլեկտրոնային նամակագրության միջոցով և շահագործում է մարդկային բնավորության թույլ կողմերը, ինչպիսիք են՝ վստահությունը, կարեկցանքը, անհարկի հետաքրքրասիրությունը, արագ արձագանքման հակումը և այլն։ Ֆիշինգի գործընթացը նմանեցվում է ձկնորսության հետ, իսկ օգտագործվող հնարքները՝ խայծի հետ: Ֆիշինգը կիբեռհանցագործության տեսակ է, որտեղ հարձակվողը կեղծ հաղորդագրություն է ուղարկում, որը նախատեսված …

