Ազգային ժողովը կրկին փնտրում է «կոռուպցիան կանխողներ»-ի. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուրջ 1 տարի է նախագահ չունի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազգային ժողովը սեպտեմբերին կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարել: Հայտարարությունը տեղադրված է azdarar.am կայքում։

Թեկնածուն պետք է ունենա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, տիրապետի հայերենին, ունենա առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 1 տարի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագահ չունի։ Հայկուհի Հարությունյանը, որը նախագահել է կառույցը ստեղծումից ի վեր, դադարեցրել է պաշտոնավարումը 2023 թվականի նոյեմբերի 19-ին, այնուհետև կրկին դիմել է ԿԿՀ անդամի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար, սակայն չի ընտրվել Ազգային Ժողովի կողմից։ Նույնը օրը դադարել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ևս մեկ անդամի՝ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը։ Այսինքն՝ Հանձնաժողովի 5 անդամներից մնացել է 3-ը։

Այս տարվա հուլիսին Խորհրդարանն արդեն երկրորդ անգամ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության՝ 107 պատգամավորներից որևէ մեկը քվեարկությանը չի մասնակցել:

Այս ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի նախագահի պաշտոնակատարը ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանն է, որը հանձնաժողովի անդամ է 2021 թվականի սեպտեմբերից։ ԿԿՀ 5 անդամի պաշտոններից 2-ն առայժմ թափուր է։

Անժելա Պողոսյան