Սերգեյ Նարիշկինը Բաքվում Ալիևի հետ քննարկել է «արևմտյան ծառայությունների կողմից երկրներում ապակայունացման փորձերը»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, բանակցություններ վարել այդ երկրի Պետական ​​անվտանգության ծառայության հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ Ալիևի հետ հանդիպմանը շոշափվել են «միջազգային իրավիճակի արդիական հարցերը, ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ներկայիս փոխգործակցությունն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ հետախուզական գործունեության տարբեր ոլորտներում, քննարկվել են առաջիկայում երկկողմ համագործակցության առաջնահերթությունները»։

«ՌԴ արտաքին հետախուզական ծառայաության պատվիրակության և Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության միջև բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հետախուզական ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանն առնչվող հարցերի լուծմանը կոնկրետ արդյունքների հասնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը նշել են, որ փոխգործակցության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու ջանքերին, որոնք ուղղված են ներքաղաքական կայունության խարխլմանը երկու պետություններում»։

Բաքվում լրատվամիջոցների հետ զրույցում Նարիշկինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է միջազգային օրակարգի հետ կապված հարցեր։

«Հանդիպմանը քննարկել ենք մեր երկրների միջև համագործակցության լայն շրջանակը, ինչպես նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են միջազգային օրակարգին»,- ասել է նա՝ նշելով, թե մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, փորձել են «վարկաբեկել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները»՝ դրանց արդյունքները կասկածի տակ դնելով։

«Ես գրեթե համոզված եմ, որ նույնը տեղի կունենա Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված»,- հայտարարել է Նարիշկինը։ Նա նաև նշել է, թե իբրև  Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները կանխել են  ռուս դիվանագետի նկատմամբ ԱՄՆ սադրանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի