ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց՝ հանդիպելու սահմանազատման արձանագրության ստորագրումից հետո դժգոհություններ ունեցող բնակիչների հետ։ Կիրանցի բնակիչները հետաքրքրվում էին, թե որտեղ են տեղակայվելու հայ և ադրբեջանցի սահմանապահները: «Թուրքը, որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց ենք ապրելու։ Իմ երեխեն կապրի՞ այստեղ»,- վրդովվեց կիրանցեցի կանանցից մեկը: Կիրանցի մեկ այլ բնակիչ էլ հավելեց. …

