Վրաստանի քննչական մեկուսարանում հացադուլ հայտարարած ադրբեջանցի լրագրողի վիճակը վատթարացել է

Լուրեր

09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական Azel TV կայքի հիմնադիր Աֆղան Սադիգովը 12-րդ օրն է՝ հացադուլ է անում Վրաստանի քննչական մեկուսարանում։ Նա պահանջում է դադարեցնել իրեն Ադրբեջանին արտահանձնելու գործընթացը։

«Փաստաբան Ռուսուդան Մչեդլիշվիլին քննչական մեկուսարանում տեսել է Աֆղանին։ Նա շատ թուլացած տեսք է ունեցել։ Փաստաբանը նշել է նրան շտապ հոսպիտալացնելու անհրաժեշտությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան։

Հոկտեմբերի 1-ին կինը հեռախոսով խոսել է ամուսնու հետ, որն ասել է, որ  շատ թույլ է և ոչ մի բուժօգնություն չի ստանում։

«Նրա զարկերակային ճնշումը չափվում է օրական ընդամենը երկու անգամ»,- ասել է Սադիգովան:

Փաստաբանը հայստատել է, որ հոկտեմբերի 2-ին քննչական մեկուսարանում հանդիպել է Սադիգովի հետ։

«Աֆղան Սադիգովը հացադուլի մեջ է սեպտեմբերի 21-ից։ Այսօր տեսա, որ նա վատ վիճակում է, չի կարողանում նորմալ քայլել, շատ է նիհարել։ Պաշտպանական կողմը կխնդրի Սադիգովին տեղափոխել քրեակատարողական հիմնարկի բժշկական կենտրոն»,- նշել է փաստաբանը:

Բացի այդ, բողոքարկվելու է Սադիգովին Վրաստանում քաղաքական ապաստան տրամադրելու մերժման որոշումը։

Ավելի վաղ Վրաստանի միգրացիոն ծառայությունը հրաժարվել էր ապաստան տրամադրել Ադրբեջանի քաղաքացի Աֆղան Սադիգովին։ Վրացական կողմն իր մերժումը բացատրել է նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։ Այժմ Սադիգովին սպառնում է արտաքսում Ադրբեջան։ Համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ստացվել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում է կայացրել Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Դեռևս օգոստոսի 3-ին նրա կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Կինը կարծում է, որ վրացական ոստիկանությունն իր ամուսնուն ձերբակալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հրահանգով։

Հուլիսի 18-ին էլ Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային անցակետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող։

Լրագրողը Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Նա  բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Նա նախկինում կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։ Տեղական իրավապաշտպանները Սադիգովին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի