Կարևոր ենք համարում, որ Ֆրանկոֆոնիայի բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Արարատ Միրզոյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։

Ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,

Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվով, բազմակողմ ինստիտուտների ու միջազգային իրավունքի գերակայության թուլացմամբ։

Մեր կազմակերպությունն իր անդամների աշխարհագրական ու մշակութային բազմազանությամբ, հիմնարար արժեքներով, մարդասիրական, կրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, կանանց առաջխաղացման առաջադեմ օրակարգերով, ունի բավարար ներուժ նշված մարտահրավերներին հակազդելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի» նախագիծը, որում մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։

Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։

Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան։

Շնորհակալություն»։