Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։ Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է …

