Հոկտեմբերի 14-ին մեկնարկելու են ՆԱՏՕ-ի՝ տարածքը միջուկային հարձակումից պաշտպանելուն ուղղված ամենամյա զորավարժությունները՝ Steadfast Noon-ը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա նշել է, որ զորավարժություններում ներգրավվելու է ավելի քան 60 ինքնաթիռ։ Վարժանքները տեղի են ունենալու Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Նիդերլանդների օդային տարածքում։ «Անկայուն աշխարհում չափազանց …

