ՆԱՏՕ-ն հայտարարել է Եվրոպայում ամենամյա միջուկային զորավարժությունների մեկնարկի մասին

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Հոկտեմբերի 14-ին մեկնարկելու են ՆԱՏՕ-ի՝ տարածքը միջուկային հարձակումից պաշտպանելուն ուղղված ամենամյա զորավարժությունները՝ Steadfast Noon-ը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ զորավարժություններում ներգրավվելու է ավելի քան 60 ինքնաթիռ։ Վարժանքները տեղի են ունենալու Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Նիդերլանդների օդային տարածքում։

«Անկայուն աշխարհում չափազանց կարևոր է, որ մենք ստուգենք ու ամրապնդենք մեր պաշտպանությունը, որ հակառակորդներն իմանան՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է և ունակ պատասխանելու ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ռյուտեն։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաև ընդգծել է, որ այս զորավարժություններն արձագանք չեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի։

Զորավարժությունների սցենարի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ռազմական փորձագետների տվյալներով՝ դրանց ընթացքում փորձարկում են ստորգետնյա պահեստարաններից ամերիկյան միջուկային զենքի անվտանգ տեղափոխումը և դրանց տեղադրումը ինքնաթիռներում։ Ուսումնական թռիչքները, սակայն, իրականացվում են առանց իրական զենքի կիրառման։

ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագիրը նախատեսում է, որ Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքերը կարող են հակառակորդի թիրախներին ուղղվել գործընկեր երկրների ինքնաթիռներից արտակարգ իրավիճակներում:

Պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ այն պահվում է հյուսիսային Իտալիայում, Թուրքիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, ինչպես նաև Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց դաշնային նահանգի Բյուխել բազայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի