«Միլթոն» փոթորկի ավերածությունները Ֆլորիդայում․ առնվազն 16 զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:06
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի, հաղորդում է CBS News-ը:

3-րդ կարգի «Միլթոն» փոթորիկը հոկտեմբերի 9-ին հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին՝ Սիեստա Քիի մոտակայքում: Զոհվածներից 6-ը Սենթ Լուիս շրջանից են, որտեղ տեղի է ունեցել շուրջ 10 տորնադո, 4-ը Վոլուսիա շրջանից են, երկուսը՝ Սենթ Փիթերսբուրգից և մեկը՝ Ցիտրուս շրջանից։

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի խոսքով՝ շուրջ 1000 մարդ փրկվել է։

PowerOutage.us-ի տվյալների համաձայն՝ ավելի քան 2,6 միլիոն մարդ մինչ այժմ Ֆլորիդայում մնացել է առանց էլեկտրականության։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) ադմինիստրատոր Դին Քրիսվելն ասել է, որ փոթորկի ազդեցությունն այնքան ավերիչ չի եղել, որքան սպասվում էր։

«Մենք չբախվեցինք վատագույն սցենարի ծայրահեղ հետևանքների հետ, որին պատրաստվում էինք, բայց, միևնույն է, շատ մարդիկ են տուժել դրանից»,- ասել է նա հոկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ «Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի ափերին Սիեստա Քի քաղաքի մոտ՝ քամու արագությունը հասել է ավելի քան 190 կմ/ժ-ի:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի