10 Օգոստոս 2024 | 13:33
Սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի գրքի երևանյան յոթերորդ փառատոնը
Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, ստենդափ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում: