Ճապոնիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ․ գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ կարևորել եմ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը: Քննարկել ենք տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները»,- …

