Մոլդովայի ընտրություններում առաջատարը Մայա Սանդուն է․ եվրաինտեգրման հանրաքվեում ձայները գրեթե հավասարապես են բաժանվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մոլդովայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ նախագահ Մայա Սանդուն անցնում է երկրորդ փուլ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի հետ միասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սանդուն ընտրությունների բացահայտ ֆավորիտն էր, սակայն սոցհարցումները թույլ չէին տալիս հստակ կանխատեսել՝ կպահանջվի՞ երկրորդ փուլ, թե՞ նա կհաղթի առաջին փուլում։

Քվեների 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ գործող նախագահը հավաքել է ձայների գրեթե 42%-ը, նախկին գլխավոր դատախազ Ստոյանոգլոն՝ 26%-ից մի փոքր ավելին։

Նախագահական ընտրություններին զուգահեռ՝ եվրաինտեգրման հարցով հանրաքվե է անցկացվել։ Ընտրողներին առաջարկվել է պատասխանել հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում հարցին, որ Եվրամիությանն ինտեգրվելու երկրի կուրսը նշվի Սահմանադրության նախաբանում, ինչպես նաև այն, որ Մոլդովայի ապագա միացումը ԵՄ հիմնարար պայմանագրերին իրականացվի խորհրդարանի սահմանադրական կազմի մեծամասնության քվեարկությամբ։

Դարձյալ ձայների 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ երկրի հիմնական օրենքում եվրաինտեգրման քաղաքականության ներմուծման օգտին քվեարկել է 50,03%-ը, դեմ՝ 49.97%-ը՝ «ոչ»։ Հանրաքվեից առաջ անցկացված նախնական հարցումները ցույց էին  տալիս եվրաինտեգրման կողմնակիցների շատ ավելի վստահ հաղթանակ։

Քվեարկությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում Մայա Սանդուն «որոշ հանցավոր խմբերի և թշնամական արտաքին ուժերի» մեղադրել է ընտրողներին լայնածավալ կաշառելու փորձի մեջ:

«Մենք հստակ ապացույցներ ունենք, որ հանցավոր խմբավորումները պատրաստվում էին գնել 300 հազար ձայն։ Սա աննախադեպ մասշտաբի խարդախություն է։ Մենք չենք նահանջելու, շարունակելու ենք պաշտպանել մեր ժողովրդավարությունն ու ազատությունը։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին և կպատասխանենք հստակ որոշումներով»,- հայտարարել է Սանդուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի