ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իզվեստիային տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այժմ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», – ասել է նա։ Ուշագրավ է, որ նախօրեին նման մեղադրանք էր հնչեցրել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն …