Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը կողմ քվեարկած պատգամավորներն Ադրբեջանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Քանի դեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չի վերականգնվել, նրանց թույլ չեն տա մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ անդամ, Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները «Ազատություն» ռադիոկայանին …

