Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է համագործակցել դատախազության հետ ընտրակեղծիքների հետաքննության շրջանակում

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները լրագրողներին ասել են, որ հրաժարվում են համագործակցել երկրի դատախազության հետ խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակում և պահանջում են, որ այդ գործընթացով զբաղվի միջազգային հանրությունը։

Այսօր ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ։ Գերատեսչությունը հայտարարել է, որ մտադիր է հարցաքննել բոլորին, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ խախտումների մասին, սակայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջիններից էր, որը կանչվել է հարցաքննության։ Նրան սպասում են գերատեսչությունում հոկտեմբերի 31-ին։

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծվել են, և հրաժարվում է խորհրդարան մտնել։

«Վրաստանի դատախազությունը ո՛չ լավ համբավ ունի, ո՛չ վստահություն, ուստի այս գերատեսչությունը չի կարող օբյեկտիվորեն հետաքննել ընտրակեղծիքների փաստերը»,- «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել  է «Ուժեղ Վրաստանի» առաջնորդ Բադրի Ջափարիձեն:

Նա հավելել է, որ հետաքննությունը պետք է վարի միջազգային հեղինակություն ունեցող անկախ կազմակերպություն։

«Ի՞նչն է խանգարում ԵՄ համապատասխան ստորաբաժանմանը, որն ընտրակեղծիքների հետ կապված հետաքննություններ վարելու փորձ ունի, անցկացնել այս հետաքննությունը։ Դրանից ստացած տեղեկատվությունն առավելագույնս հավաստի կլինի»,- ասել է Ջափարիձեն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի