Էրդողանը մեկնաբանել է Օջալանի ցմահ ազատազրկումը վերանայելու և PKK-ի լուծարման մասին հայտարարությունները

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում անդրադարձել է իր դաշնակից MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի  հայտարարությանը, որով վերջինը PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հրավիրել էր Ազգային ժողովում ելույթի ու առաջարկել լուծարել PKK-ն։

TRT Haber-ի հաղորդմամբ՝ Էրդողանն ասել է, որ այսօր բացառիկ հնարավորություն կա լուծելու տևական խնդիրները, ամրապնդելու եղբայրությունը և մեծացնելու Թուրքիան եղբայրության առանցքի վրա։

«Ուզում եմ իմ խմբի անունից ևս մեկ անգամ մեր ողջույններն ու երախտագիտությունը հայտնել «Ժողովրդական դաշինքի» մեր գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ պարոն Դևլեթ Բահչելիին։ Նրանք, ովքեր կարդում են «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի վերջին կոչերը, տեսնում են մեր առջև բացված պատմական հնարավորությունների պատուհանը և ոգևորվում։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր երկրի ու ազգի ընդհանուր շահերի փոխարեն իրենց անձնական և խմբային նպատակներն են հետապնդում, շարունակում են պայքարել անհետևողականության ու դատարկ խոսքերի ճահճում»,- ասել է նա։

Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիան 85 մլն մարդու հայրենիքն է։

«Այս Հանրապետությունը թուրքերին է, քրդերինը, լազերի, չերքեզների, արաբների, հույների, գնչուների հանրապետությունն է, այսինքն՝ այստեղ ապրող բոլորի, որոնք ասում են՝ «Ես Թուրքիայի Հանրապետության պատվավոր քաղաքացին եմ»»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել էր վերանայել Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման պայմանները, եթե քուրդ զինյալների առաջնորդը համաձայնի հայտարարել արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) լուծարման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի