Սեպտեմբերի 4-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ «Մեր մշտական երկխոսությունը շարունակում է ամրապնդել մեր երկրների միջև կապերը: Ակնկալում ենք հետագա առաջընթաց»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը։

